Թբիլիսիում հավկիթներ են նետել հյուրանոցի ուղղությամբ, որտեղ կանգ է առել Պոզները

Թբիլիսիում՝ հյուրանոցի շենքի առջև, որտեղ երեկ երեկոյան կանգ էր առել Մոսկվայից ժամանած ռուս լրագրող Վլադիմիր Պոզները, բախումներ են սկսվել ոստիկանության և ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների միջև։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ի տելեգրամյան ալիքը։

Ակցիայի մասնակիցները պահանջել են իշխանություններից Պոզներին վտարել Վրաստանից, նրանց հաջողվել է անջատել հյուրանոցի շենքի էլեկտրամատակարարումը, ինչպես նաև հավկիթներ նետել հյուրանոցի շենքի վրա։

Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն անընդունելի են համարել ռուս լրագրողի այցը Թբիլիսի։

Նրանց խոսքով՝ նման այցն անընդունելի է և՛ բարոյական, և՛ իրավական, և՛ հակահամաճարակային նորմերի պահպանման տեսանկյունից։ Լրագրողի հանդեպ նման լարվածությունը պայմանավորված է նրա այն հայտարարությամբ, թե Աբխազիան երբեք չի լինի Վրաստանի մաս։
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ Պոզները վրացական տարածքում է գտնվում օրինական կերպով։ Նշվում է, որ խախտում չկա նաև հակահամաճարակային միջոցառումների գծով, քանի որ լրագրողի հետ ժամանածների մի մասը ներկայացրել է քովիդ-պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ, մյուսները՝ թեստի բացասական պատասխան։

Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ Պոզները Վրաստան է ժամանել՝ տոնելու ծննդյան 87-ամյակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ