Ծիծեռնակաբերդի խճուղում Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Մարտի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Արա Ա.-ն իրեն վստահված Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վեջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ