«Ֆուտբոլն ավելի է քան պատկերացնում ենք, Արգենտինայում ֆուտբոլն ուղղեց երկրի ողնաշարը …». Զոհրապ Եգանյան

Զոհրապ Եգանյանը Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակից հետո իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

1986 թվականին Արգենտինայի հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն։ Դա մի ժամնակաշրջան էր, երբ երկիրը պարտվել էր Ֆոլկլենդյան պատերազմում Մեծ Բրիտանիային, Ռազմական խունտային հաջորդած ընթացքում երկիրը գտնվում էր խորը ցնցումների մեջ, հետո եղավ դեֆոլտը, որը աղքատության ճիրանները նետեց առանց այդ էլ ծանր դրությամ մեջ գտնվող ժողովրդին, եւ միայն Ֆուտբոլի հավաքականը՝ նորին մեծություն Մարադոնայի գլխավորությամբ երկրին նոր լիցք հաղորդեցին։

Հաղթանակի ալիքը տարածվեց ողջ երկրով մեկ, դուրս բերելով նրան ծանր կացությունից: Մի քանի տարի հետո Արգենտինան լավագույն ցուցանիշը ուներ մեկ շնչին հաշվով ամբողջ լատինական ամերիկայում։

Ֆուտբոլն ուղղեց երկրի ողնաշարը։ ՖՈՒՏԲՈԼՆ ԱՎԵԼԻՆ է ՔԱՆ ՄԵՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՆՔ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ