Ազգը ցնծում է ֆուտբոլի հաղթանակով, իսկ Միշիկը սգում է Աբրահամ Գասպարյանի շուրթերով

Ինչպես քիչ առաջ հայտնեցինք,  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում, Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն:

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակից հետո ցնծում է ամբողջ ազգը, իսկ սոցցանցերը ողողված են հավաքականի տղաների լուսանկարներով: Անգամ վարչապետը, ով մինչ այս ուշ ժամը կառավարության շենքում աշխատում է, Հանրապետության հրապարակից տեսանյութ է հրապարակել, որտեղ քաղաքացիների մեքենաների ձայնային ազդակներով շնորհավորում են միմյանց: Իսկ հայկական կայքերը իրար հերթ չտալով հրապարակում են խաղի արդյունքներն ու հավաքականի տղաների լուսանկարները։

Բայց փեսա Միշիկի՝ Միքայել Մինասյանի Armnews-ը շարունակում է Աբրահամ Գասպարյանի շուրթերով գուժել ու գուժել:

Վերջիններիս նպատակը միայն մեկն է, գուժելով փորձել հանրային բացասական տրամադրություններ ստեղծել ու հանրությանը տրամադրել իշխանության դեմ, ժողովրդի ասած՝ «Ջանդամ, թե տղեքը բացառիկ հաղթանակ չեն կերտել»:

Սա է Միշիկի իրականությունը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ