![]()
Այս տները հայ առյուծ զինվորների կյանքերն են․..
Գաբրիելյանովը՝ նախկինների շքեղ առանձնատների մասին
Երեկ երեկոյան ես վերանայում էի Երեւանից ինձ ուղարկված առանձնատների լուսանկարները։ Լրագրողները, իմ խնդրանքով, նկարել են հայ էլիտայի հսկայական տները։
Բոլոր պաշտոնյաների, քաղաքական գործիչների, գեներալների, նախարարների տները: Բոլորինը։ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք աշխատողների ու կառավարողների։
Հսկայական վիլլաներ, բազմահարկ առանձնատներ: Ձեզ ասեմ, խելագարվելու տեսարան է:
Ես նստած նայում էի համակարգչի էկրանին, թերթում էի։ Տներ, վիլլաներ, տուֆ, գրանիտ, ոսկի, ապակի։
Կինս մոտեցավ, նայեց եւ հարցրեց՝ այս ի՞նչ հսկայական վիլլաներ են։ Ես հիշեցի հորս խոսքերը եւ պատասխանեցի՝ Գալյա, սրանք տներ չեն, սա հայ առյուծ զինվորների կյանքերն են»,- գրել է Արամ Գաբրիելյանովը իր telegram ալիքում։
![]()