Ադրբեջանական սոցցանցերը գրում են երկու զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևն այսօր գրել է ադրբեջանական բանակի ևս երկու կորստի մասին, որոնց վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի հրապարակել․ փոխանցում է Razm.info-ն։

Ըստ ադրբեջանցի ընդդիմադրի՝ մարտի 29-ին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Կուբաթլուի շրջանում Պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում սպանվել է Ալի (Əli) անունով զինծառայող։ Նշվում է, որ «հայերի հարձակման հետևանքով սպանված» զինծառայողի հուղարկավորությունը կատարվել է այսօր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ