Դավիթ Բեկ բնակավայրի բնակիչը վնասվածքներ է ստացել ականի պայթյունի հետևանքով

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի բնակիչ, 32-ամյա Ա. Իվանովն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով: Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ