«Իլհամ Ալիևը մարդասպան է». բողոքի ակցիա` Ադրբեջանում

Ադրբեջանում մի խումբ կանայք բողոքի ակցիա են անցկացրել քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Կանանցից մեկը պահանջում է, որ Իլհամ Ալիևն ազատ արձակի քաղբանտարկյալ Ալաքբար Մամեդով Միրզա օղլուին` նշելով, որ նա բազմիցս դիմել է Ադրբեջանի նախագահին, բայց պատասխան չի ստացել:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կանանցից մեկն անընդհատ բղավում, որ Իլհամ Ալիեւը մարդասպան է, իսկ ոստիկանները փոևձում են ցրել ակցիայի մասնակիցներին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ