![]()
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 29-ին, ժամը 14:52-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքում գտնվող «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի մոտակայքում բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաներ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։
Ինչպեստեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» և «Lada 21110» (վարորդ` Պ. Ղ., ծնված 1944 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Lada 21110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև՝ վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Աբովյանի բժշկական հոսպիտալացման ճանապարհին Պ․ Ղ․-ն մահացել է։
![]()