![]()
1890-ականներին Եկատերինբուրգում հայտնաբերված հնագույն արձանը, որը կոչվում է «Շիգիրի կուռք», ավելի վաղ թվագրություն ունի, քան Սթոունհենջը: Այս մասին հայտնում է The Daily Mail.-ը:
1990թվականին մասնագետները ռադիոածխածնային թվագրության մեթոդով պարզել են, որ կուռքը 9750 տարեկան է: Իսկ 2018 թվականին մասնագետները եկել են այն եզրակացության, որ արձանը պատրաստվել է 11հազար 600 տարի առաջ: Կատարված նոր ուսումնասիրույունները ցույց են տվել, որ հնարավոր է արձանը 500 տարով ավելի հին է: Այսպիսով «Շիգիրի կուռքը» ավելի վաղ թվագրություն ունի, քան Սթոունհենջը:
«Շիգիրի կուռքը» 1894 թվականին Եկատերինբուրգում տորֆային ճահճում հայտնաբերել են ուրալյան գիտնականները: Գտածոն հնագետների ուսումնասիրություններով 3-5մետր բարձրություն ունի, այն պատված է աբստրակտ զարդանախշերով:
Ռուս և գերմանացի գիտնականների կարծիքով, արձանը պատրաստվել է վերջին սառցե դարաշրջանի ավարտին:
![]()