Կապիկը շրջել է Ռուսաստանի առևտրի կենտրոններից մեկում

Սվերդլովսկի մարզի Ասբեստ քաղաքում մի կապիկ փախել է կենդանիների ցուցահանդեսից և հայտնվել է տեղի առևտրի կենտրոնի տեսախցիկների առջև։Այս մասին հաղորդում է LIFE SHOT տելեգրամյան ալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պրիմատին երկու օր չեն կարողացել բռնել, քանի որ կապիկին հաջողվում է փախչել առաստաղիների լայնքով ու երկայնքով:

Ցուցահանդեսի կազմակերպիչները վստահ են, որ կենդանին կվերադառնա, երբ ուտելու ցանկություն ունենա։Բայց պարզվում է կապիկը առեւտրի կենտրոնում սնունդ է գտնում և չի վերադառնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ