![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու կորոնավիրուսի դեմ պատվաստվել է առանց լրագրողների ու տեսախցիկների, մինչդեռ շատ երկրների ղեկավարներ հրապարակային են պատվաստվել:
«Մենք ինչ է, կապիկություն ենք անելու: Անպայման է անել այնպես, ինչպես ինչ-որ տեղ ինչ-որ մեկն է արել: Ոչ, երևի ոչ»,- ասել է Վլադիմիր Պուտինը « Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում:
Պուտինը նշել է, որ եթե անգամ պատվաստումն իրականացվում է լրագրողների ներկայությամբ և տեսախցիկներ առաջ, միևնույն է, ներարկիչում կարող է ամեն ինչ էլ լինել:
« Եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի ինչ-որ բան կեղծել, ինչ-որ մեկին խաբել, դա դժվար չէ անել: Կարելի է ներարկումը ցուցադրել, իսկ իրականում ներարկիչում կարող է լինել ֆիզլուծույթ կամ կեֆիր, կամ էլ՝ նարինջի հյութ: Ես իհարկե կատակում եմ ,կամ ասենք՝վիտամիններ: Դա իմ կարծիքով լուրջ չէ»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ պատվաստումից հետո որոշակի անհարմարություններ զգացել է
«Պատվաստման հաջորդ օրն արթնացա, մի փոքր ցավ ունեի մարմնումս: Ջերմությունս չափեցի՝ ամեն ինչ նորմալ էր»,— ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև ասել է, որ պատվաստումից հետո երեք օր սպորտով չի զբաղվել: ՌԴ նախագահի խոսքով, իրեն ներարկել են ռուսական արտադրության պատվաստանյոթերից մեկը, իսկ թե կոնկրետ որ պատվաստանյութը՝ գիտեն միայն ինքն ու բժիշկը: Պուտինն ասել է, որ ոչ ոքի չի ասել այն պատվաստանյութի անունը, որն իրեն են ներարկել:
ՌԴ նախագահը կլորոնավիրուսի դեմ պատվաստվել է մարտի 23-ին ։ Խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահը երկրորդ ներարկումը կստանա 3 շաբաթ հետո: Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության երեք պատվաստայութ է գրանցվել՝ «Սպուտնիկ Վի», «ԷպիՎակ Կորոնա», «ԿովիՎակ»։ 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստելու համար հավանության են արժանացել առաջին երկուսը:
![]()