![]()
Ավստրիացի և գերմանացի գիտնականները ստեղծել են սենսոր, որը թույլ է տալիս անընդհատ վերահսկել արյան ճնշումը: Մատանիի տեսքով տվիչը չի խանգարում արյան շրջանառությանը,միևնույն ժամանակ ճշգրիտ ցույց է տալիս արյան ճնշումը։Այն արդեն հաստատվել է ուսումնասիրությունների արդյունքում:
Սարքը ստացել է Cnap2Go անունը, որի աշխատանքի էությունն նրանում է, որ այն ամրագրում է արյան շրջանառության ծավալը սրտի յուրաքանչյուր բաբախի ժամանակ։ Բացի դրանից, մանժետի մեջ տեղադրված են LED- լուսարձակներ, որոնք անցկացնում են ֆոտոպլեցիոզմոգրաֆիա։ Դրանք լույսի ճառագայթման միջոցով գրանցում են արյան շրջանառությունը ։ Կլանված լույսի քանակը թույլ է տալիս որոշել զարկերակային ճնշումը։Հետագայում, այս ցուցանիշից կախված,հաշվարկում են սրտի բաբախյունը և ռիթմը :
Cnap2Go-ի չափման ճշգրտությունը ստուգվել է 46 պացիենտների մոտ, որոնց ճնշումը միաժամանակ չափել են երկու եղանակով: Իսկ արդյունքները հիմնականում համընկել են :
![]()