Ջավախքցի բռնցքամարտիկ Նաիր Մելիքյանը մրցակցին հաղթել է հենց առաջին ռաունդում

Մարտի 27-ին Երևանի Դինամո մարզադահլիճում կայացել է ջավախքցի բռնցքամարտիկ Նաիր Մելիքյանի և իրանցի մարզիկ Աբդոլլա Անսարիի մենամարտը, որտեղ Նաիր Մելիքյանը փայլուն հաղթանակ է գրանցել։

Ջավախքցի բռնցքամարտիկը հանդես է եկել 71 կգ քաշային կարգում:

Մրցաշարի հենց սկզբից հայտարարել են, որ Նաիրն արդեն պայմանագիր է կնքել UFC կազմակերպության հետ:

Այս մրցաշարը ջավախքցի բռնցքամարտիկը նվիրել է վերջին Արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակին։

Հավելենք, որ Ջավախքից Նաիր Մելիքյանը 2019 թվականին Հայաստանում ճանաչվել է լավագույն մարզիկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ