![]()
Հնդկական Մումբայի մեգապոլիսում հրդեհ է բռնկվել հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդներ. դրա հետևանքով վեց մարդ է մահացել: Այս մասին ուրբաթ՝ մարտի 26-ին, հայտնում է Reuters-ը:
Ընդհանուր առմամբ, փրկարարներն ու հրշեջները հիվանդանոցից տարհանել են 76 հիվանդի, այդ թվում՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված յոթ մարդու: Բոլորը տեղափոխվել են մեկ այլ հիվանդանոց:
Կորոնավիրուսով վարակվածների կլինիկան գտնվել է առևտրի կենտրոնի երրորդ հարկում: Հրդեհի օջախը գտնվել է դրա առաջին հարկում: Հրդեհը ստացել է բարդության երրորդ կատեգորիա:
Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն, կատարվում է հետաքննություն:
![]()