Պտտահողմն Ալաբամայում 5 մարդու կյանք է խլել

ԱՄՆ Ալաբամա նահանգինպատուհասած պտտահողմը 5 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

ԱՄՆ օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ նահանգում 7 պտտահողմ է գրանցվել։ Փելհեմ քաղաքում 30-50 տուն է վնասվել։
Նահանգում ավելի քան 35 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։

Պտտահողմի սպառնալիքը պահպանվում է նահանգի հյուսիսային տարածքի մեծ մասի համար։ Պտտահողմի վտանգավորության մասին զգուշացում է արվել նաև Միսսիսիպի և Թեննեսի նահանգներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ