![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ վիրտուալ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան բախվել է «նոր տեսակի համաշխարհային պատերազմի»՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարումների ոլորտում Ռուսաստանի և Չինաստանի ձեռնարկած գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն»
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են պատվաստանյութերի մատակարարումների միջոցով ազդեցություն ստանալ։
«Մեզ այդ հարցում ինքնիշխանություն է պետք։ Մենք պետք է ի վիճակի լինենք պատվասանյութ արտադրել։ Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի պատրաստ լինենք արտադրել երկրորդ սերնդի պատվաստանյութեր»,-ասել է նա։
Բացի այդ, նախագահը նշել է, որ ամռան վերջին Եվրոպայում կարտադրվեն ամենաշատ պատվաստանյութերը։ Նա կարծում է, որ պատվաստանյութերի արտադրության մեծացումը թույլ կտա Եվրոպային կոլեկտիվ իմունիտետ ապահովել։
![]()