![]()
Փրկարարաորոնողական աշխատանքների արդյունքում և ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ հայտնաբերվել է Արցախյան պատերազմում Մատաղիսի պաշտպանական դիրքերում անմահացած Արսեն Աղասյանի աճյունը։
Այդ մասին ասվում է «Զինվորի հետ, զինվորի կողքին» բարեգործական կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
«5 ամիս է երկու հարազատ եղբայրներով անհետ կորած են համարվում։ Արսեն Աղասյանը դարձավ հավերժի ճամփորդ, իսկ Արթուր Աղասյանն անհետ կորած ճակատագրով հերոս»,- ասվում է գրառման մեջ։
![]()