![]()
Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը որոշել է 10 տոկոսով իջեցնել կարդինալների աշխատավարձերը։Ամսական ավելի քիչ գումար կստանա նաև Վատիկանում աշխատող մյուս հոգևորականների մեծ մասը։ Պապն այդպես է արել՝աշխատատեղերի պահպանման համար, քանի որ պանդեմիան ազդել է նաև Սուրբ Գահի եկամուտների վրա, հայտնում է Reuters-ը։
Ըստ հովվապետի հրամանի՝ կրճատումները կլինեն ապրիլի 1-ից։ Պապը վստահ է, որ ծառայողների մեծ մասը կրճատումներից չի տուժի։ Մինչ այդ քահանայապետը բազմիցս հայտարարել էր, որ չի ցանկանում մարդկանց հեռացնել տնտեսապես ծանր շրջանում։
Հայտնի է, որ կարդինալները Վատիկանում ամսական ստանում են ամսական մոտ 4-5 հազար եվրո աշխատավարձ։
Reuters-ի հաղորդմամբ՝ 2021 թվականին Վատիկանին սպասվում է մոտ 50 մլն եվրոյի դեֆիցիտ։ Եկամուտները կկազմեն մոտ 213 մլն եվրո՝ 30 տոկոսով քիչ անցած տարվա համեմատ։
![]()