Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացին, որը 2 օր շարունակ խոշտանգել է ռուս կնոջը

Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի քաղաքացի Ալպ Մութլուի նկատմամբ, որը երկու օր շարունակ խոշտանգել է ռուս կնոջը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի քաղաքացու փաստաբանը նշել է, որ դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Մութլուին: Նրա խոսքով՝ դատախազությունը նրան մեղադրել է տառապանք պատճառելու և խոշտանգելու մեջ:

«Այսպիսով, դա պարզապես ծեծել չէ: Խոշտանգումները տևել են երկու օր: Հասկանալու համար, թե կոնկրետ որ հոդվածով է նա դատվելու, պետք է սպասել մեղադրական եզրակացության», – ասել է փաստաբանը:

Նա պարզաբանել է, որ, մեղադրանքին համապատասխան, պարզ կլինի, թե ինչ պատիժ է պահանջվելու: Միևնույն ժամանակ, փաստաբանը հավելել է, որ օրենսդրության մեջ նշված այս հանցագործությունն իր խստությամբ դիտվում է որպես սպանություն:

Փաստաբանը նշել է, որ Թուրքիայի քաղաքացին առաջիկայում պետք է ներկայանա դատարան: Նրա դեմ արդեն հավաքվել են բոլոր ապացույցները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ