Թբիլիսիին լուրջ վտանգ է սպառնում. Գերմանացի մասնագետները շտապ ժամանալ են Վրաստան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին վտանգված է Մաչավարիանի փողոցի մոտ գտնվող ժայռի ճեղքման արդյունքում ձևավորված սողանքի պատճառով: Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը:

Ճեղքվածքի խորությունը հասնում է 18 մետրի, քարերը, ավազեհատիկը դեպի քաղաք շարժվում են օրական 5 սմ: Երկրի ուսումնասիրման վրացական ինստիտուտի մասնագետների խոսքերով, սա մանրուք չէ, պետք է ուշադրություն դարձնել խնդրի վրա: Պետք է ստուգել բոլոր տեղեկությունները:

Քաղաքապետարանն իր հերթին հայտնում է, որ սողանքի վտանգ առաջացել է վերջին մի քանի տարվա ընթացքում նշյալ ժայռի մոտակայքում շինարարական աշխատանքների արդյունքում:

Այս պահին ժայռի հարևանությամբ գտնվող ճանապարհահատվածը փակվել է ուսումնասիրություններ կատարելու համար: Ուսումնասիրությունները կատարում են գերմանացի մասնագետները, ովքեր Վրաստան են ժամանել տեղի իշխանությունների խնդրանքով:

Այս պահին հստակ կանխատեսումներ չկան, թե ինչ կարող է լինել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ