![]()
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռի, որը երեկ երեկոյան արձակվել էր պաղեստինյան անկլավից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռին ի պատասխան՝ հարված է հասցվել ՀԱՄԱՍ-ի հրթիռների արտադրության գործարանին և ռազմական թիրախների։
«Իսրայելի քաղաքացիական բնակչության նկատմամբ ահաբեկչական գործունեության ողջ պատասխանատվությունը կրում է ՀԱՄԱՍ-ը»,-ասվում է բանակի տարածած հայտարարության մեջ։
Գազայից արձակված արկն ընկել է Բեեր-Շևա քաղաքի շրջանում, որտեղ երեքշաբթի՝ Կնեսետի ընտությունների օրը, ժամանել էր վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
![]()