![]()
Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին ասիական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ հարձակումների թիվը զգալի ավելացել է։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ։
«Աշխարհը դարձել է սարսափելի մահացու հարձակումների, բանավոր և ֆիզիկական վիրավորման, դպրոցներում ահաբեկումների, աշխատավայրում խտրականության, ԶԼՄ-ներում և սոցցանցերում ատելություն հրահրման դեպքերի ականատես»,-ասել է նա։
Գուտերեշի խոսքով՝ Ասիայի դեմ ատելության հողի վրա հազարավոր հանցագործություններ են գրանցվել պանդեմիայի սկզբից ի վեր։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով հիվանդացության առաջին բռնկումն ի հայտ էր բերվել Չինաստանում։ Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորին մտահոգություն է հայտնել։
![]()