![]()
ԱՄՆ Կոլորադո նահանգի սննդամթերքի խանութներից մեկի մոտակայքում գտնվող կայանատեղիում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասավ 10-ի: Զոհվածներից մեկը ոստիկանության աշխատակից է:
Տեղեկությունը The Wall Street Journal-ին հայտնել են տեղի իրավապահ մարմինները: Հաղորդվում է, որ կրակոցների հեղինակը ձերբակալվել է: Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոլորադո նահանգում գտնվող Բոուլդեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մթերային խանութի հարևանությամբ գտնվող կայանատեղիում:
Ինչպես նշվում է, անհայտ անձը սկսել է կրակել դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների ուղղությամբ: Բոուլդերի ոստիկանությունը խնդրել է տեղի բնակիչներին խուսափել այն շրջանից, որտեղ գրանցվել է միջադեպը:
![]()