Լավրովը հայտարարել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչնչացնելու մասին

Մոսկվան ԵՄ-ի հետ, որպես կազմակերպություն, հարաբերություններ չունի, դրանք ոչնչացրել է Բրյուսելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ բանակցություններից հետո, փոխանցում է RIA Novosti-ն։

«Եթե Եվրոպան այդ հարաբերությունները խզել է՝ պարզապես կործանելով բոլոր մեխանիզմները, որոնք ստեղծվել են երկար տարիներ, և մեզ գործընկեր են մնացել միայն առանձին եվրոպական երկրներ, որոնք ցանկանում ենք իրենց ազգային շահերով առաջնորդվել, հավանաբար, օբյեկտվորեն դա տանում է այն բանին, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում են ավելի արագ, քան այն, ինչ մնացել է եվրոպական երկրների հետ հարաբերություններից»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ հարաբերությունների ողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է Բրյուսելի միակողմանի որոշումներով։

Նախարարն ընդգծել է, որ եթե ԵՄ-ն նպատակահարմար գտնի վերացնել այդ անոմալիան Ռուսաստանի հետ շփումներում, Մոսկվան պատրաստ կլինի իրավահավասարության հիման վրա հարաբերություններ զարգացնել։

«Սակայն արևմտյան ճակատում մեզ մոտ դեռևս փոփոխություններ չկան, Արևելքում ունենք շատ ինտենսիվ օրակարգ, որը տարեցտարի ավելի է հարստանում»,-եզրափակել է Լավրովը։

Վերջին շրջանում ԵՄ-ՌԴ հարաբերությունները սրվել են Նավալնու գործի պատճառով։ ԵՄ-ն նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել։ ՌԴ ԱԳՆ-ում դրանք անվանել են փակուղային և խոստացել պատասխանել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ