Ձնաբքի պատճառով անհետացած զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել. ՊՆ

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային զինծառայողների մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախարարությունից ասել են, որ երկրորդ զինծառայողի վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

Երեկվանից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ