Աշխարհին սպասվում է ջրի գլոբալ դեֆիցիտ․ ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել է, որ 2030 թվականին աշխարհը կբախվի ջրի գլոբալ դեֆիցիտի՝ 40 տոկոսի չափով։ Այս մասին փոխանցում է TASS-ը։

Նրա խոսքով՝ ջրի պակասուրդի հետ կապված իրավիճակը կխորանա նաև գլոբալ այլ խնդիրների հաշվին, այդ թվում՝ պանդեմիայի հետևանքների պատճառով։ Ազուլեն նշել է, որ աշխարհը բավարար ջանքեր չի ներդնում ջրային ռեսուրսների պահպանման համար, և այժմ սուր դրված է դրանց արժեքի ճիշտ գնահատման հարցը։

«Ջուրը մեր ամենաթանկ ռեսուրսն է, «երկնագույն ոսկի», որին անմիջական հասանելիություն չունի ավելի քան 2 մլրդ մարդ։ Այն ոչ միան անհրաժեշտ է գոյության համար, այլև հասարակություններում խաղում է սանիտարական, սոցիալական և մշակութային դեր»,-ընդգծել է կազմակերպության ղեկավարը։

Ազուլեն առաջարկել է մշակել համալիր մոտեցում, որը թույլ կտա դիտարկել ջրային ռեսուրսների տարբեր ասպեկտները՝ սահմանելու քաղաքականության համապատասխան տարբերակներ։

Ներկայիս սանիտարական ճգնաժամի լույսի ներքո Երկրի բնակիչներին ջրով ապահովելու խնդիրը դառնում է ակտուալ, ինչպես երբևէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ