![]()
2016-ին ընկերներ Պոլ Մաքրեյը և Ջոն Միլլերը տուն էին վերադառնում արոտավայրում մեկ ամբողջ օր ոսկի որոնելուց հետո: Հանկարծ Մաքրեյի մետաղորոնիչը սկսել է ազդանշան տալ: Նրանք սկսել են փորել ու հանել են անսովոր քար՝ 25 կգ քաշով:
Մեկ տարի անց տղամարդիկ որոշել են այն տանել Ավստրալիայի երկրաբանական բյուրո և այնտեղ պարզվել է, որ դա վեց եզակի երկնաքարերից մեկն է:
Գիտնական Ստիվեն Պետկովսկիին թերահավատւթյամբ է վերաբերվել այն փաստին, որ տղաները մեքենայի բեռնախցիկով եզակի քար են տեղափոխել: Սակայն, երբ բացել է բեռնախցիկն ու տեսել քարը, անմիջապես հասկացել է, որ այն մեծ երկնաքար է: «Դա երկնաքարի շատ հազվագյուտ տեսակ է, որը պարունակում է սուլֆիդով հարուստ երկաթ և հազվագյուտ հանքանյութ է, որը կոչվում է տրոիլիտ», – բացատրել է Պետկովսկին:
Այս տեսակի երկնաքարերը նախկինում հայտնաբերվել էին ևս հինգ վայրերում, որոնցից չորսը գտնվում են Անտարկտիդայում: ԱՄՆ Քվինսլենդի նույն շրջանում հայտնաբերվել են նույն երկնաքարի այլ մասեր: Գիտնականները փորձում են պարզել, թե երբ է այն ընկել Երկիր:
Daily Mail- ի տեղեկությամբ՝ Մաքրեյը և Միլլերը երկնաքարի համար ստացել են 200 000 ավստրալական դոլար:
![]()