ՌԴ-ում COVID-19-ով հիվանդ կինը առողջ երկվորյակներ է լույս աշխարհ բերել

ՌԴ Նովգորոդի շրջանից կորոնավիրուսով հղի մի կին առողջ երկվորյակներ է լույս աշխարհ բերել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ծննդաբերությունը հեշտ չէր: Երկվորյակները վաղածին էին»,- նշել են տարածաշրջանային ծննդատանը:

Նորածիններին տեղափոխել են մարզային մանկական հիվանդանոց: Բժիշկները ծննդկանի և երեխաների վիճակը գնահատում են կայուն:

Համաճարակի սկզբից ի վեր տարածաշրջանում կորոնավիրուսով վարակված կանայք 35 երեխա են լույս աշխարհ բերել: Բժիշկները ոչ մի նորածնի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ