6 մթերք, որ ցանկալի է սննդակարգին ավելացնել փորկապության ժամանակ

Եթե ձեզ անհանգստացնում են փորկապությունը եւ մարսողական խնդիրները, խորհուրդ ենք տալիս վերանայել սննդակարգը եւ ավելացնել ավելի շատ այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են բջջանյութ եւ աղիների բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ այլ նյութեր:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք օգտակար են փորկապության ժամանակ:

Խնձոր

Մեկ միջին խնձորը պարունակում է 44,4 գրամ բջջանյութ, այս պատճառով է խնձորն այդքան օգտակար փորկապությամբ տառապող մարդկանց համար: Գործածելուց առաջ չարժե կեղեւը մաքրել, քանի որ հենց կեղեւի մեջ է պարունակվում բջջանյութի մեծ մասը:

Մորի

Մորին պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ՝ մեկ գավաթին 8 գրամ: Դրա շնորհիվ մորին բարենպաստ է ազդում աղիների առողջության եւ մարսողության վրա:

Ոսպ

Ոսպը համարվում է բջջանյութի գերազանց աղբյուր. այս մթերքի մեկ գավաթում կա 16 գրամ բջջանյութ: Այն պարունակում է նաեւ օգտակար սպիտակուցներ:

Սիսեռ

Սիսեռը հարուստ է բջջանյութով՝ մեկ գավաթին 12,5 գրամ: Այն կարելի է խառնել հումուսին, տապակել որպես ուտեստ կամ ավելացնել աղցանին: Ճիշտ է ոսպի նման այն մեծացնում է գազագոյացման մակարդակը, փոխարենը պարունակում է առողջության համար օգտակար սպիտակուց եւ երկաթ:

Վարսակ

Վարսակը պետք է դառնա այն մարդկանց սննդակարգի մի մասը, որոնք տառապում են քրոնիկական փորկապությամբ: Վարսակի մեջ պարունակվում է բետա գլյուկան լուծվող բջջանյութ, որը նպաստում է նորմալ մարսողությանը: Նախաճաշին վարսակի շիլան բավականին լավ ընտրություն է:

Չիայի սերմեր

Մինչեւ վերջերս Հայաստանում այս մթերքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէր, բայց հիմա այն չափազանց տարածված է: Չիայի սերմերը հայտնի են սրտի վրա իրենց դրական ազդեցությամբ եւ հակաբորբոքային հատկություններով: Դրանք նաեւ մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում, ինչի շնորհիվ բարենպաստ են ազդում աղիների առողջության վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ