![]()
Այսօր 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում, հայտարարվել է ցունամիի վտանգ:
Այս մասին հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը:
Ցնցումները զգացվել են նաև Տոկիոյում: Օդերևութաբանները հայտնել են, որ ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի բարձրությունը Միյագի պրեֆեկտուրայում կարող է հասնել 1 մետրի:
![]()