![]()
Վիտյազևա լողափն Անապայում լցվել է ավազով և վերածվել անապատի: Սոցցանցերի օգտատերերը տարածել են դեպքի վայրից կադրերը:
Ավազը լցված է ափի, խանութների և սրճարանների կրպակների հենց տանիքների վրա: Հաստատությունների սեփականատերերը ստիպված են օրական մի քանի անգամ մաքրել տարածքը:
Այնուամենայնիվ, բնապահպանները բացատրել են, որ ոչ մի անսպասելի կամ տարօրինակ բան չկա:
Նրանց խոսքերով, ամեն տարի ավազաբլուրներն ավելի ու ավելի են մոտենում քաղաքի սահմանին, և նրանց կանգնեցնելու միայն մեկ եղանակ կա՝ սկսել թփերով ծածկել մոտակա տարածքները, որպեսզի դրանք կանգնեցնեն մեծ քանակությամբ ավազի հոսքը:
![]()