![]()
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և կից լուսանկար հրապարակել:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի:
Նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ:
Վարչապետը նաեւ հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին եւ կհանդիպի արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած մեր զինվորների հարազատներին»,-գրել է նա:
![]()