Հայն ու ադրբեջանցին կբախվեին գորգի վրա, եթե չլիներ մրցավարը. Վազգեն Թևանյանը բարձունքում էր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը 9:0 հաշվով ջախջախեց աշխարհի եռակի չեմպիոն և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին՝ դառնալով ոսկե մեդալակիր։

Հիշեցնենք, որ Վազգեն Թևանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Վլադիմիր Դուբովին՝ 11։0, ապա 1/8 եզրափակչում 7։5 հաշվով պարտությանէր մատնել Նյուրգուն Սկրայբինին (Բելառուս):

Քառորդ եզրափակչում աշխարհի գավաթի անհատական խաղարկության պայքարում 6։4 հաշվով պարտության էր մատնել օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմեր Խինչեգաշվիլուն (Վրաստան), իսկ կիսաեզրափակչում հաղթել էր Մագոմեդմուրադ Գաջիևին (Լեհաստան)՝ 4։2։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ