![]()
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացնում է հանրապետության տարածքից հայտնաբերված ականների ու տարբեր զինատեսակների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքներն՝ ըստ վայրերի։
Օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են սպասվում Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում։
![]()