![]()
Ռուսաստանը չի համաձայնի վատթարացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որն արդեն գտնվում է փակուղում, չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունների անընդունելիությանը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ-որ մեկը պետք է անթույլատրելի հայտարարություններ անի, իսկ մենք պետք է վատթարացնե՞նք արդեն իսկ փակուղում հայտնված հարաբերությունները: Այս տրամաբանությանը հետևելն իմաստ չունի: Շարունակել ավերելն ու քանդելը՝ սա հաստատ ռուսական ռազմավարություն կամ մարտավարություն չէ», – ասել է նա:
Զախարովան հավելել է, որ փոխարենը Մոսկվան մտադիր է «շատ աշխատանք իրականացնել՝ կապված երկկողմ հարաբերությունների վիճակի վերանայման հետ»:
Ավելի վաղ Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված կլինի «գին վճարել»՝ կապված ամերիկյան ընտրություններին միջամտելու Մոսկվայի փորձերի հետ: Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը դրական էր պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Պուտինին «մարդասպան» է համարում։
![]()