ԵՄ երկրները վերացնում են AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործման արգելքը

ԵՄ մի շարք երկրներ հայտարարել են մարտի 19-ին շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերության մշակած նյութով բնակչության պատվաստման արշավի վերսկսման մաասին։

Դա տեղի է ունեցել պատվաստանյութի արդյունավետության մասին Դեղորայքի եվրոպական գործակալության հայտարարությունից հետո, փոխանցում է DW-ն։

Համապատասխան որոշումն ընդունել են Գերմանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Կիպրոսի, Իսպանիայի, Նիդերլանդների և Ֆրանսիայի իշխանությունները։

ԵրեկԴեղորայքի եվրոպական գործակալությունը հետաքննության արդյունքներով հայտարարել էր, որ վերոնշյալ պատաստանյութն անվտանգ է և արդյունավետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ