Քաբուլում պետծառայողների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել․ կան զոհեր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ավտոբուս է պայթեցվել, որը տեղափոխում էր Հաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներին։ Կա 6 զոհ, 16 վիրավոր։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նախարարության աղբյուրին։

Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ