Օնիկ Գասպարյանի գործով ապօրինի որոշում կայացրած դատավորը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է թարգմանիչ

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք,  ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին  պետ Օնիկ Գասպարյանի գործով ՀՀ վարչական դատարանը ձեռնարկել է հայցի ապահովման  միջոց՝ հայցվորի պահանջի  ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝  մինչև  սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի, մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

Ինչը ենթադրում է, որ դատարանի կայացրած որոշումն ապօրինի է, քանի որ ինչպես նաև վարչապետ Փաշինյանն էր իր հայտարարության մեջ շեշտել՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնից ազատվել է իրավունքի ուժով։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանի գործով ՀՀ վարչական դատարանի  որպես հայցի ապահովման միջոց ընդունած որոշումը ապօրինի է։

Նշենք նաև, որ սույն գործով ապօրինի որոշումը կայացրել է  ՀՀ վարչական դատարանի  դատավոր  Մհեր Ղարիբի Պետրոսյանը, ով 2016 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

Օնիկ Գասպարանի գործով ապօրինի որոշում կայացրած դատավորի  կենսագրությունն ուսումնասիրելուց հետո պարզվում է, որ մասնագիտությամբ տնտեսագետ է, իսկ ժամանաին աշխատել է ԹԱՐԳՄԱՆԻՉ։  Եվ արդեն իսկ պարզ է, թե 2016-ին ում թեթև ձեռքով է թարգմանիչը դարձել դատավոր։

Մհեր Ղարիբի Պետրոսյանի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև։

  • Ծնվել է 1981 թվականին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում:
  • 2002 թվականից մինչև 2004 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
  • 2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
  • 2009 թվականին ավարտել է Մոսկվայի Ակադեմիական միջազգային ինստիտուտի Երևանյան մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետը:
  • 2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրենի թարգմանիչ:
  • 2006 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝որպես նյութատեխնիկական մատակարարման բաժնի տնտեսագետ, առաջատար մասնագետ:
  • 2011 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է «Գալիկյան» փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավաբան:
  • 2011 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնական։
  • 2014 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ:
  • 2016 թվականի մարտից մինչև 2016 թվականի սեպտեմբերն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական:
  • 2016 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ