![]()
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը այսուհետ յուրաքանչյուր ամսվա 10-ին, 20-ին և 30-ին ժամը 15։00֊17։00֊ն կազմակերպում է ընդունելության օրեր (ոչ աշխատանքային օրերի դեպքում հանդիպումը տեղի կունենա հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում), որոնց ընթացքում կենտրոնի տնօրեն Հրաչյա
Աղաբեկյանը կհանդիպի բոլոր ցանկացողների հետ․ կքննարկի իրենց հուզող խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Այս մասին նշված է Կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ հանդիպումներին ներկա կլինեն նաև կենտրոնի ծրագրի ղեկավար Արշակ Հովհաննիսյանը և գլխավոր անասնաբույժ Միհրան Լազյանը։
Հանդիպմանը հարկավոր է գրանցվել ընդունելության օրվանից առնվազն 1 օր առաջ՝ կապ հաստատելով Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի հետ ֆեյսբուքյան էջի միջոցով։
![]()