Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել ձյան հաստ շերտի պատճառով

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։

Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։

Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ