![]()
Լատվիայի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակույթի գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Այդ մասին հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մենք՝ Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:
Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը»:
Վիկտորս Ավոտինչ — բանաստեղծ, հրապարակախոս
Ինարա Բելինկայա — գրավաճառների ասոցիացիայի նախագահ, “Jānis Roze” ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր
Դանա Բիորկա — դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն
Ինգունա Ցեպիտե — գրող, հրատարակիչ
Դիանա Դիմզա Դիմմե — նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար
Ինա Դրուվիետե — Լատվիայի համալսարանի մանկավարժ
Անդրիս Ֆրեյբերգս — բեմադրող, մանկավարժ
Լաորիս Գունդարս — սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
Րաֆի Խարաջանյան — արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր
Ալվիս Հերմանիս — օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն
Նորա Իկստենա — գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
Իլզե Յաունալկսնե-Ռեդերե — լրագրող
Վիեստուրս Կայրիշ — ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր
Ռեզիյա Կալնինյա — դերասանուհի, թատրոնի ռեժիսոր
Անդրիս Կալնոզոլս — գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան
Հայկ Կարապետյան — ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր
Ագրիտա Կիոպա — Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր
Մարինա Կոստենեցկայա — գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
Պետերիս Կռիլովս — կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
Ռոլանդս Կրոնլակս — Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ
Մայա Կուլե — բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր
Զիգմարս Լիեպինշ — կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019)
Անդրա Մանֆելդե — գրող
Էվիյա Մարտինսոնե — օպերային երգիչ
Արթուրս Մասկատս — երգահան
Ագնեսե Մեյերե — լրագրող
Յուրիս Միլլերս — պրոդյուսեր
Յանիս Նորդս — ֆիլմի ռեժիսոր
Կարինե Պարոնյանց — նկարիչ
Կրիստինե Պաստերնակա — հագուստի դիզայներ
Գեորգս Պելեցիս — երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պոֆեսոր
Յուրիս Պոշկուս — ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ,
Ելենա Պրիվալովա — երգեհոնահար, երաժշտագետ
Այնարս Ռոզե — տնտեսագիտության դոկոտր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ
Կրիստիանս Ռոզենվալդս — հասարակայնության հետ կապերի մասնագետ
Այնարս Ռուբիկիս — դիրիժոր, «Կոմիշե օպեր» օերային թատրոնի երաժշտական ղեկավար
Դավիս Սիմանիս — ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ
Օյարս Սպարիտիս — ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ
Ինգա Սպրինգե — լրագրող
Անդրիս Սպրուդս — Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն
Բաբկեն Ստեփանյան — նկարիչ
Բայբա Ստրաուտմանե — լրագրող
Ռեյնիս Սուհանովս — բեմադրող, թատրոնի ռեսժիսոր
Օլեգս Շապոշնիկովս — թատրոնի ռեսժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն
Անդրեյս Շավրեյս — լրագրող
Գատիս Շմիտս — կինոյի և թատրոնի ռեժիսոր
Խորեն Ստալբե — երգիչ
Լեոնս Տայվանս — Լատվիայի համալսարանի պրոֆեսոր
Սոնորա Վայցե- օպերային երգչուհի
Պետերիս Վասկս — երգահան
Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր
Դացե Վիգանտե — գրող
Մառա Զալիտե — գրող, Լատվիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ
![]()