![]()
Ուրախալի իրադարձություն Արտաշատի բժշկական կենտրոնում. այսօր կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ են եկել զույգ տղաներ:
2 կգ 700 գ և 2 կգ 650 գ քաշերով փոքրիկները ծնվել են բնական ճանապարհով՝ փորձառու մանկաբարձ-գինեկոլոգ Զեմֆիրա Նավասարդյանի օգնությամբ: Առաջին պտուղը լույս աշխարհ է եկել գլխային առաջադրությամբ, երկրորդը՝ տոտիկային՝ մանկաբարձի օժանդակությամբ:
Սա փոքրիկների մոր՝ 32-ամյա Անուշ Հակոբյանի երրորդ ծննդաբերությունն է: Տղաներին անվանակոչել են խորհրդանշական Հայկ և Տիգրան անուններով:
Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։
Կենտրոնի ղեկավարությունը շնորհավորում է փոքրիկ <<դյուցազունների>> լույս աշխարհ գալու առթիվ, նրանց և բոլոր մանուկներին մաղթում է ուրախ և անհոգ մանկություն՝ խաղաղ ու կապույտ երկնքի ներքո:
![]()