Ռուսաստանում հինգ մարդ է զոհվել հեռուստացույցի պայթյունի հետևանքով

Ռուսաստանի Տամբովի շրջանի մերձակա գյուղերից մեկում հինգ մարդ է զոհվել հեռուստացույցի պայթյունի հետևանքով, հայտնել են շրջանի դատախազությունից:

Չորս տղամարդու և կնոջ դիերը հայտնաբերվել են մարտի 16-ին՝ բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում: Հարևանությամբ բնակվող մարդիկ թունավորվել են ածխաթթու գազից։

Քննությունը քրեական գործ է հարուցել «անզգուշությամբ մահ պատճառելու» մասին հոդվածով: Դատախազությունը ստանձնել է հետաքննության վերահսկողությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ