Սա աշխարհում առաջին դեպքն է․ Կորոնավիրուսի դեմ պատվաստված կնոջ նորածնի օրգանիզմում հակամարմին է հայտնաբերվել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հղիության ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստված կինը լույս աշխարհ է բերել CoViD-19 հակամարմիններով աղջիկ երեխա: Այս մասին հայտնում է տեղի WPBF հեռուստաալիքը:

Նշվում է, որ կինը, լինելով հղիության 36-րդ շաբաթում, Moderna ընկերությունից ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Երեք շաբաթ անց՝ հունվարի վերջին, նա աղջիկ է ունեցել: Բժիշկներն անմիջապես արյուն են վերցրել նորածնից, որը ցույց է տվել, որ նորածինը հակամարմիններ ունի:

«Որքանով մենք գիտենք, սա պատվաստումից հետո հակամարմիններով երեխայի ծննդյան աշխարհում առաջին դեպքն է»,-հեռուստաալիքի հետ զրույցում ասել է մանկաբույժ Փոլ Գիլբերտը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ