![]()
Ֆրանսիայում սկսվել է կորոնավիրուսային պանդեմիայի երրորդ ալիքը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեկսը BFMTV հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ գարնանային ալիքն ավելի լուրջ է նախորդ երկուսից, քանի որ երկրում տարածված են COVID-19-ի բազմաթիվ շտամներ։
Կաստեկսի խոսքով՝ Ֆրանսիայի հիվանդանոցները գերծանրաբեռնված են հիվանդներով՝ չնայած գործող սահմանափակումներին։
Ստեղծված իրադրության հետ կապված՝ իշխանությունները դիտարկում են մայրաքաղաքային շրջանում հանգստյան օրերին ինքնամեկուսացման ռեժիմի սահմանման հնարավորությունը։ Վերջնական որոշում կընդունվի առաջիկա օրերին։
Բացի այդ, կառավարության ղեկավարը պատվաստումն անվանել է կորոնաճգնաժամից դուրս գալու հիմնական ելք և հայտարարել, որ Ֆրանսիան մտադիր է մինչև ապրիլի կեսեր պատվաստել 10 մլն մարդու։
Երկրում վարակման դեպքերը գերազանցել են 4 միլիոնը։ Երկիրը հիվանդացության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 6-րդ տեղը։
![]()