![]()
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխտնօրեն, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը ճեպազրույցում հայտարարել է, որ ռուսական կողմը ծայրաստիճան անհանգստացած է Թուրքիայի կողմից ռազմական տեխնիկայի տեղափոխմամբ և Ռաքքա նահանգի Այն Իսա բնակավայրի տարածքի հենակետերում ամրաշինական աշխատանքների իրականացմամբ:
Կարպովն ընդգծել է, որ այդ գործողությունները խախտում են փոխըմբռնման մասին հուշագիրը: Ըստ ռուսական կողմի, դա կարող է խոչընդոտել սիրիական հակամարտության կարգավորման հարցում երկու կողմերի ջանքերին:
![]()