Ռուսաստանի քաղաքացու են առեւանգել Նիգերիայի ափերի մոտ

Ռուսաստանի քաղաքացու են առեւանգել Նիգերիայի ափերի մոտ՝ նիդերլանդական De Poli Shipmanagement նավի վրա ծովահենների հարձակման հետեւանքով։

Դեպքը տեղի է ունեցել Գվինեական ծոցում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նավի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 11-ին։ Նավը գտնվել է Բենինի Կոտոնու քաղաքից 210 մղոն հեռավորության վրա։

Առեւանգված ՌԴ քաղաքացին եղել է նավաստի։ Նավի վրա եղած նավաստիների մեծ մասը եղել են ֆիլիպինցիներ, կան նաեւ բալթյան երկրների քաղաքացիները։ Ընկերությունը, որին պատկանում է նավը հայտարարել է, որ դեռեւս չի հաջողվել կապ հաստատել։ Առեւանգվել է ընդհանուր առմամբ տասնհինգ նավաստի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ