Ինչպիսի մեծահոգություն, որ կարմիր լույսի տակ սպասում է․․․․ Ազգը այդ մեծ «լավության» տակից ո՞նց է դուրս գալու․․․

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ինչպիսի մեծահոգություն, որ կարմիր լույսի տակ սպասում է․․․․ Ազգը այդ մեծ «լավության» տակից ո՞նց է դուրս գալու․․․ Տեսա՞ր՝ էլ ուրիշ կանաչ լույսի սպասողներ չկան․․․ Միակն է, մինուճարը․․․

PR տեխնոլոգիաներ շրիշակից ցածր․․․ Ես էլ ասում եմ՝ ժողովուրդն ինչի վրա է այսքան ուրախացել․․․

Իսկ եթե լուրջ, ապա 1998թ․ին էլ ռուս քաղտեխնոլոգներ էին վարձվել, որոնք խորհուրդ էին տվել թանկարգեք Ռոլեքս ժամացույց կապել ու ասուլիսի ժամանակ անընդհատ ցուցադրել դա ձեռքերն այնպես թափահարելով /իսկ նա այնքան էր շտապում, որ դա անում էր ամեն վայրկյանը մեկ/, որ կոստյումի թևերը ետ գնան ու ժամացույցը երևա․․․․

Երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը ուղիղ մեկ նախադասությամբ փլուզեց ամբողջ գերթանկարժեք PR-ը․․․Նա տեսած ՏՂԱ էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ