![]()
Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան Ագաթանգեղոսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում թունելից դեպի կրկեսի խաչմերուկ ընթանալիս կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
![]()